Կրակոցներ՝ Արարատի մարզում • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Կրակոցներ՝ Արարատի մարզում

Մարտի 30-ին կեսգիշերն անց անհայտ անձն իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ նշված կրակոցից բարեբախտաբար տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վանաշեն գյուղի բնակիչներն ասել են, որ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 30-ին զինված ստահակը կրակոցներ արձակում Վանաշեն գյուղի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։

Leave a Comment