Իրանի Ալբորզ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակման թիրախում է հայտնվել Քերեջի B1 կամուրջը։ Իրանական կողմը նախագիծը բնորոշում է որպես ինժեներական գլուխգործոց և աշխարհի ամենաբարդ կառույցներից մեկը, որը պետք է շահագործման հանձնվեր մոտ ապագայում։
Հարձակման հետևանքով նահանգի ճանապարհային կարևորագույն ենթակառուցվածքներից համարվող կամուրջը վնասվել է, ինչը նաև էլեկտրամատակարարման խնդիրներ է առաջացրել հարակից շրջաններում։
Տեղի էներգետիկ ընկերության մասնագետներն այժմ աշխատում են էլեկտրականության վերականգնման ուղղությամբ, իսկ պաշտոնական աղբյուրները շեշտում են, որ հարվածը հասցվել է երկրի ռազմավարական ենթակառուցվածքներին վնասելու նպատակով։
