Ի տարբերություն արևմտականների, որոնք Հայաստանին կոչ են անում դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ կերպով գայթակղում են» Երևանին, և առայժմ ստիպված ենք խոստովանել, որ դա աշխատում է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ի տարբերություն արևմտականների, որոնք Հայաստանին կոչ են անում դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները: Կհաջողվի՞ նրանց դա, թե՞ ոչ, նրանք կկարողանան համոզվել սեփական փորձով», – նշել է նա:
«Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, դե իսկ մենք առայժմ հետևում ենք, թե ինչպես են նրանց պրոֆեսիոնալ կերպով գայթակղում: Ստիպված ենք փաստել, որ դա առայժմ աշխատում է», – ընդգծել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում «չէին ընդունվի, գուցե, արտաքուստ էֆեկտիվ, կարճաժամկետ օգուտներ բերող, բայց իրականությունից կտրված որոշումներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կհասցնեն այդ երկրին»:
«Հայաստանի ժողովրդի հետ մեր սերտ հարաբերությունների բերումով մենք չենք կարող այդ մասին բաց չխոսել», – հավելել է ՌԴ փոխվարչապետը: