Մակրոնը հորդորել է Թրամփին ավելի քիչ խոսել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քիչ խոսել։

«Եթե ուզում ես լուրջ լինել, ամեն օր չպետք է ասես նախորդ օրը ասածիդ հակառակը։ Եվ գուցե չպետք է ամեն օր ասես. պարզապես պետք է գործել, նվազեցնել լարվածությունը և կառուցել երկարատև խաղաղություն»,- ասել է Մակրոնը ՆԱՏՕ-ի մասին Թրամփի մեկնաբանություններին ի պատասխան։

Ավելի վաղ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր», և որ քննարկում է ԱՄՆ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ին վերանայելու հարցը, քանի որ դաշինքը «չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողության մեջ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment