Ձերբակալվել է իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը





Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Առինջ գյուղի 1-ին փողոցում կանգնեցրել են 55-ամյա տղամարդու մեքենան:


 


ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը որպես կաշառք փորձել էր պարեկներին տալ 5000 դրամ։


 


Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։


 


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։


 


 


 


 


Leave a Comment