«Եթե մենք կարողանայինք գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտար պետական իշխանությանը ոչ թե միջամտությունների մասին մտածել, այլ համագործակցել հայ ազգային եկեղեցու հետ, որովհետև սա միակ կառույցն է, հզոր կառույցն է, ազդեցիկ նաև միաժամանակ, որը ներկայացված է բոլոր պետություններում, համասփյուռ, համազգային կառույց է և որ ինձ օգտվելով միայն կարելի էր ձեռք բերել հսկայական օգնվում նաև պետականության, այս կլիներ արդիական, բայց այսօր ցավոք մենք ստիպված ենք քննարկելու խնդիր, թե ներպետական հարաբերություններում ինչպես կարող ենք եկեղեցին պաշտպանել սեփական պետ պետական իշխանությունից: Եվ ասեմ ավելին, մենք ոչ թե եկեղեցին ենք պաշտպանում, մենք պետականությունն ենք պաշտպանում, որովհետև եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցու նկատմամբ արշավը պարզապես թիրախավորում է հայ ազգային եկեղեցուն, ապա սխալվում եք, թիրախավորվում է պետականությունը, սահմանադրական կարգը»,- այս մասին «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» թեմայով Ազգային ժողովի լսումների ժամանակ ասաց Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։