Արաբական Միացյալ Էմիրություններն աշխատանքներ է տանում՝ դիմակայելու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը։
«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունն այժմ պայքարում է Իրանից կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ, և Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր մասերում լսվող ձայները ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունք են»,- նշվել է հայտարարության մեջ։
ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին խոցել է Իրանից արձակված 5 բալիստիկ հրթիռ և 35 անօդաչու թռչող սարք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին և Պարսից ծոցի մյուս դաշնակիցներին։
«Նրանք հիանալի էին, մենք թույլ չենք տա, որ նրանք որևէ կերպ վնասվեն կամ ձախողվեն», – նշել է նա՝ հավելելով, որ Իրանը հարձակումներ է իրականացնում նավթատար նավերի և հարևան երկրների դեմ, որոնք «ոչ մի կապ չունեն հակամարտության հետ»։