Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը մահացել է

Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին.  վարորդներից մեկը մահացել է


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 1-ին, ժամը 23։48-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. նկատվում է ծուխ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը մահացել է: Հրդեհի նշաններ չկան։ 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, ինչպես նաև իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։


Leave a Comment