Դիտավորյալ գալիս եք, ընկնում եք ՊՊԾ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն․ Փաշինյանը՝ լրագրողին (ՎԻԴԵՈ)

Բանավեճ է տեղի ունեցել Փաշինյանի և լրագրողի միջև․ ՎԻԴԵՈ

Դիտավորյալ գալիս եք, ընկնում եք ՊՊԾ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն․ Փաշինյանը՝ լրագրողին (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Դիտավորյալ գալիս եք, ընկնում եք ՊՊԾ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն։․


Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ՝ պատասպանելով լրագրողների անվտանգության և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ հարցին:


Լրագրողը նշել է, որ իր նկատմամբ իշխանության աջակիցների կողմից բռնության երկու դեպք է եղել՝ Մայր Աթոռի բակում և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նա շեշտել է, որ թեև դեպքերը եղել են ուղիղ եթերում, մինչ օրս մեղադրյալներ չկան։


Փաշինյանը հակադարձել է, որ խոսքի ազատությունը հենց անկաշկանդ հարցեր տալն ու պատասխաններ ստանալն է։


Երբ լրագրողը փորձել է հարց տալ վարչապետի խոսքի ընթացքում, բանավեճը սրվել է, և վարչապետը լրագրողին հրամայել է լռել`սպառնալով դուրս հրավիրել նրան դահլիճից։





Leave a Comment