Չինաստանը կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո։
«Չինաստանը կրկին կոչ է անում Իրանի դեմ պատերազմին ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս շուտ սկսել խաղաղության բանակցություններ», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այնպիսի հզոր հարվածներ կհասցնի, որ «Իրանին կվերադարձնի քարե դար»։