ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է տրանսգենդեր մարզիկների հիմնախնդիրը՝ մանրամասնելով Օլիմպիական կոմիտեի հետ իր տարած աշխատանքը, որի նպատակն է բացառել տրանսգենդեր մարզուհիների մասնակցությունը կանանց սպորտաձևերում։
Հիշեցնելով իտալացի բռնցքամարտիկի հետ կապված սկանդալային միջադեպը, ով Օլիմպիական խաղերի ժամանակ ստիպված էր մրցել տրանսգենդեր մարզուհու դեմ, Թրամփն ընդգծել է, որ նման իրավիճակներն այլևս չեն կրկնվի։ Թրամփը նաև կրկնօրինակել է տրանսգենդեր մարզուհու շարժումները: