Ռուսաստանի և Հայաստանի միջև 2025 թվականին փոխադարձ առևտրում կորցրած գումարը կազմել է 5.1 միլիարդ դոլար՝ Եվրամիության հետ Երևանի մերձեցման մասին խոսակցությունների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ Մոսկվան դեռևս 2024 թվականին զգուշացրել էր Երևանին ԵՄ անդամակցության իր ձգտումների բացասական ազդեցության մասին ռուս ձեռնարկատերերի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների վրա։
«Միայն ԵՄ-ի հետ մերձեցման մասին այս խոսակցությունները ռուս-հայաստանյան հարաբերություններին արժեցել են իրական 5,1 միլիարդ դոլար», – ասել է նա TASS-ին տված հարցազրույցում։