Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին պնդեց՝ Արցախից մարդիկ փախել են և ճողոպրել։ Նա շեշտեց՝ թող այդ փախուստը չկապեն իր հրամանի հետ։
«Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան. ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ »
«Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ. կոռուպցայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պետք է լինի։ Դիրքերում պահածոյի բանկաները կախել են, իրենց դղյակները Երևանի կենտրոնում սարքել»,- նշեց Փաշինյանը։
Նա կանգ առավ նաև զինվորականների տեսքի վրա։
«Ընդհանրապես, դա զինվորականի տե՞սք է. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է։ Դա զինվորականի տե՞սք է։ Զինվորականը պետք է որոշակի ֆիզիկական ստանդարտի համապատասխանի»,- ասաց Փաշինյանը։։
Ըստ նրա՝ որոշ մարդիկ «Ղարաբաղից եկել են Հայաստան՝ «տղամարդլամիշ» են լինում»։
«Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, որ ուսումնասիրում ես նրանց պատմությունները, մեկը դասալիք է եղել, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։ Հերթով անունները կտանք, ու կդատվեն այդ մարդիկ։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգն այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ կոչումներին արժանի են՝ գան այդ կոչմանը՝ շարքային։ Նրանք կոչումներից պետք է զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն»,- հավելեց նա։