Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ Հայաստանից։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսույթը պառակտող է։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր․
«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել․ դրանք տարբեր բաներ են»։