Միացյալ Նահանգների հետ ուղղակի երկխոսություն չկա. Իրանի ԱԳՆ խոսնակ


Միջազգային


ԱՄՆ-ի կողմից Թեհրանին ներկայացված պահանջները ներկայիս փակուղու հնարավոր լուծման համար իռացիոնալ են և բացառում են որևէ փոխզիջում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Միացյալ Նահանգների կողմից ներկայացված պահանջները իռացիոնալ են և փոխզիջման տեղ չեն թողնում»,- ընդգծել է Բաղային։

Նա նաև հաստատել է, որ իրանական կողմն իսկապես միջնորդների միջոցով հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ-ից, բայց, ինչպես հավաստիացրել է Բաղային, Միացյալ Նահանգների հետ ուղղակի երկխոսություն չկա:


Leave a Comment