«Մինչև 3 մլն դոլար պարգևատրում՝ Իրաքում դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար»․ ԱՄՆ պետդեպարտամենտ

«Մինչև 3 մլն դոլար պարգևատրում՝ Իրաքում դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար»․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է 3 միլիոն դոլարի պարգևատրման մասին՝ Իրաքում ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար։ Այդ մասին ասվում է գերատեսչության «Rewards for Justice» ծրագրի էջում:

«Մինչև 3 միլիոն դոլար պարգևատրում՝ Իրաքում դիվանագիտական ​​​​հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ տեղեկատվության համար: Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, Էրբիլում գտնվող գլխավոր հյուպատոսությունը և Բաղդադում գտնվող դիվանագիտական ​​​​աջակցության կենտրոնը բազմիցս ենթարկվել են հարձակումների։ Եթե ​​ունեք համապատասխան տեղեկատվություն, խնդրում ենք կապվել մեզ հետ», – ասվում է X-ի էջում հրապարակված գրառման մեջ:

Leave a Comment