ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է, որ «Իրանի հետ կապված զինյալ խմբավորումները» կարող են հարձակվել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական շրջանների վրա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում և կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը։

«[Զինված խմբավորումները] կարող են թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, ամերիկյան ընկերություններին, համալսարաններին, դիվանագիտական ​​​​հաստատություններին, էներգետիկ ենթակառուցվածքներին, հյուրանոցներին, օդանավակայաններին և այլ օբյեկտներին, նաև իրաքյան հաստատություններին և քաղաքացիական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով, կապված են Միացյալ Նահանգների հետ», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Leave a Comment