Եվրոպացի քաղաքական գործիչներն ամեն ինչում սովոր են տեսնել Մոսկվայի միջամտությունը և այդ երգը կերգեն նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նման կերպ պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում ընկալում եվրոպացի պաշտոնյաների կարծիքն այն մասին, թե Մոսկվան իբր միջամտելու է հայաստանյան ընտրական գործընթացին։
«Սա հին երգ է, նրանք կատարելության են հասել այս երգի նոտաների տիրապետմամբ։ Իհարկե, նրանք հայկական ընտրությունների դեպքում նույնպես կերգեն այն»,-վստահ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 1-ին հայտարարել էր՝ Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել կիբեռսպառնալիքների և հիբրիդային մարտահրավերների դեմ պայքարի հարցերում:
