10 տարի արդեն անցել է, բայց ես դեռ սպասում եմ իրեն: Հենց մահացած օրվանից է ես չեմ հավատացել, որ ինքը անմահացել է: Մինչև հիմա նրան սպասում եմ, որ ինքը պետք է գա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի մայր՝ Անահիտ Հարությունյանը։
«Մեր երեխաները պայքարեցին, պահեցին, թե հիմա ոնց եղավ․․․։ Մենք Արցախը համարում ենք, որ մերն է, ու ես հույսով եմ, որ վերադարձնելու ենք Արցախը:
Ես ինքս էլ եմ զինվորական: Կամքով ուժեղ եմ: Բոլոր մայրերին խորհուրդ կտամ, որ իրենք էլ այդ ուժը ունենան ու պայքարեն հանուն մյուս երեխաների»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։