
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին ծանր վիրավորում է ստացել Իրանի մայրաքաղաքի վրա հարձակումներից մեկի ժամանակ: Այս մասին հայտնում Է Al Hadath-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Խարազին Թեհրանի ռմբակոծությունների ժամանակ «թիրախ է դարձել և վիրավորվել»: Նշվում է, որ նա «ծայրահեղ ծանր վիճակում է»։
Իրանի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն դեռևս չեն արել: