Ուղիղ 10 տարի է անցել, մի կողմից կորստի անդառնալի ցավ կա իմ մեջ, իսկ մյուս կողմից՝ այն գիտակցումը, որ Ադամի սխրանքը մեծ հետք թողեց մեր հայոց պատմության էջերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայր՝ Գայանե Անտոնյանը։
«Ես շատ շնորհակալ եմ մեր ժողովրդից, որովհետև նրանք աննախադեպ սիրով սիրում են Ադամին և մյուս հերոս տղաներին։ Չկա ավելի վեհ, ավելի վեր գործ, արարք, սխրանք, քան մարդը, որ կարող է գիտակցաբար իր կյանքը տալ հանուն հայրենիքի, հանուն իր ժողովրդի, հանուն մյուսների։
Ժողովուրդը Ադամին և Ադամի նման հերոսներին շատ սիրեց: Ադամի սխրանքը կարողացավ ապացուցել մարդկանց, ցույց տալ մարդկանց, մեր ժողովրդին, որ ինչպես կարելի է սիրել առանց նախապայմանի, ինչպես պետք է մարդը ապրի արժան պատիվ և ինչպիսի պետք է լինի իսկական ազնվական հայը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։