ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կովկասյան ազնվացեղ եղջերուն «այցելել» է մանկապարտեզ

Օրեր առաջ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է «Կովկասյան ազնվացեղ եղջերուն» զբոսնում Լոռու անտառներում։ 

«2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները շոշափելի արդյունք են տալիս»,- գրել էր նա։

Այսօր ևս մեկ տեսանյութ է տարածվել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն շրջում Դեբեդի «Արևիկ» մանկապարտեզի տարածքում` գրավելով փոքրիկների ուշադրությունը:

Leave a Comment