Օվերչուկ․ Ռուսական բիզնեսի զգուշավորությունը ՀՀ հետ աշխատանքում բացատրվում է ԵՄ դերով

Օվերչուկ․ Ռուսական բիզնեսի զգուշավորությունը ՀՀ հետ աշխատանքում բացատրվում է ԵՄ դերով

2 ապրիլի 2026 – 11:03 AMT

PanARMENIAN.Net – Ռուսական բիզնեսի զգուշավորությունը Հայաստանի հետ աշխատանքում բացատրվում է ԵՄ անդամակցության հնարավորության շուրջ քննարկումներով, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նա այս մասին խոսել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում՝ անդրադառնալով տնտեսական համագործակցության ընթացքին։

Նա հավելել է, որ այդ մասին բազմիցս ասել է հայ գործընկերներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր բիզնեսը շատ զգուշավոր է Հայաստանի հետ գործեր վարելու հարցում՝ այս՝ Եվրամիություն մտնելու մասին խոսակցությունների պատճառով։ Մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները․ նվազում ունենք 12 միլիարդ դոլարից մինչև 6․4 միլիարդ դոլար։ Այսինքն՝ միայն այն մարդկանց խոսակցությունները, որոնք Հայաստանում խոսում են Եվրամիության մասին, հանգեցրել են նրան, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար», – նշել է նա։

Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը գիտի, որ սկզբունքորեն երկու միավորումների՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է, սակայն այն, ինչ անում է, և «այն օրակարգը, որը կա, առնվազն այս պահին համատեղելի են»։

Leave a Comment