
Իրանը ավելի լայնածավալ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ի շարունակություն ուժեղ և անհավանական հարվածների, որոնք դուք արդեն ստացել եք, սպասեք մեր ավելի հզոր, լայնածավալ և կործանարար գործողություններին», – նրա խոսքերն է մեջբերում Mehr-ը:
«Այս պատերազմը կշարունակվի մինչև ձեր լիակատար նվաստացումը, պարտությունը և կապիտուլյացիան», – հավելել է նա։