Շահրամանյանը «զառանցանք» որակեց արցախցիների «փախչելու» մասին Փաշինյանի պնդումը. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանքներ» որակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումները միֆ են:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ըստ Շահրամանյանի նման «սադրիչ» խոսույթների նպատակն է պառակտել և հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել:

«Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», – նախորդ շաբաթ ճեպազրույցում հայտարարել էր Փաշինյանը:

Շահրամանյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020-ի պատերազմի ժամանակ եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում. «Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment