Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից, այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Այս որոշումը կայացվել է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում։

«Ամենայն հավանականությամբ, մեր արևային կայանները 2026 թվականին կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրած կլինի ատոմակայանը»,- նշեց ՏԿԵ նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment