2 ապրիլի 2026 – 10:43 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Որոշումը կայացվել է Գործադիր մարմնի նիստում:
«Քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: