ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Սպիտակ տունը նախաձեռնել է երկրի բոլոր հիմնական միջազգային պարտավորությունների համապարփակ վերանայում։
Ուիթաքերը ընդգծել է, որ ԱՄՆ ներկայիս քաղաքականությունը բնութագրվում է համաշխարհային դաշինքներին և հակամարտություններին մասնակցելու նպատակահարմարության մանրակրկիտ վերլուծությամբ։
«Նախագահ Թրամփը գնահատում և վերագնահատում է ամեն ինչ։ Անկախ նրանից, թե՛ դա մեր մասնակցությունն է ՆԱՏՕ-ին, թե՛ մեր աջակցությունը Ուկրաինայում եվրոպական ջանքերին, թե Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկվող ցանկացած այլ բան։ Ամեն ինչ վերանայման փուլում է», – հայտարարել է նա։
