Փլուզում Երևան քաղաքի Չարենցի փողոցում. տուժածներ չկան

Ապրիլի 1-ին, ժամը 23։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ կառուցվող շենքի փորված հիմքի պատը․ տուժածներ չկան:

Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի»,- նշված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment