Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները

Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների (AGBU Asbeds) հրավերով, հանդիպել է ՀԲԸՄ անդամների, այլ հրավիրյալների հետ՝ ներկայացնելու ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։

Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Զրույցի առանցքում եղել են Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը և դրա շուրջ ստեղծվող նոր բազմոլորտ հնարավորությունները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ հայ-ամերիկյան օրակարգի և երկկողմ հարաբերությունների շուրջ։


Ելույթի խոսքով ներկայացել է նաև Ասպետների նախագահ Վարդան Տելյանը, ով ներկայացրել է կազմակերպության պատմությունը, առաքելությունը։

Հանդիպմանն ի թիվս ՀԲԸՄ անդամների և այլ հրավիրյալների, մասնակցել են ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment