Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելու համար որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում։

Նրա խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիան այլ երկրի փոխանցելու անհրաժեշտություն չկա։

«Մեզ համար ակնհայտ է, որ այդ կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու կամ փոխանցելու որևէ օբյեկտիվ հիմք գոյություն չունի», – TASS-ին տված հարցազրույցում նշել է Օվերչուկը։

Leave a Comment