
«Քառօրյա պատերազմի ամենամեծ խորհուրդը այն կազմակերպվածությունն էր, որ ամբողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց, ղեկավարից մինչև սովորական քաղաքացին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ի տարբերություն 44-օրյայի, որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց: Ամեն մեկը գիտեր, որ իր գործը խրամատ է, և դրա համար ունեցանք արդյունք»,- ընդգծել է նա և նշել, որ հենց կազմակերպվածության արդյունքում էլ թշնամին 4 օր հետո ստիպված եղավ զինադադար խնդրելու նախաձեռնությամբ հանդես գալ: «Առաջին ժամերին որևէ ղեկավար չէր նստում ստատուս գրում ֆեյսբուքներով, ինչ-որ կամավորության կոչեր անում: Ամեն մեկը իր գործն էր անում»,- հավելել է նա: