Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը

Ապրիլի 1-ին, ժամը 23։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան:

Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:

Leave a Comment