Ինդոնեզիայում գրանցվել է 7.4 մագնիտուդով երկրաշարժ

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից արևմուտք գրանցվել է 7.4 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժը գրանցվել է Տերնատե կղզուց 127 կիլոմետր արևմուտք։ Երկրաշարժը տեղի է ունեցել 35 կիլոմետր խորության վրա։

ԱՄՆ օդերևութաբանական ծառայության ցունամիի նախազգուշացման կենտրոնը ցունամիի նախազգուշացում է տվել Ինդոնեզիայի, Մալայզիայի և Ֆիլիպինների համար։

Leave a Comment