ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության թիրախներին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի այդ աշխատանքը՝ հավելելով՝ ամերիկացի զինվորականները հասել են Իրանում իրենց գրեթե բոլոր նպատակներին:

«Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել նրանց: Մենք պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարի դար, որտեղ նրանց տեղն է», – ասել Է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ոչնչացրել Է Իրանի ռազմածովային նավատորմը և ռազմաօդային ուժերը և վնաս է հասցրել Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռային և միջուկային ծրագրերին:

Իր 19 րոպեանոց ելույթի ժամանակ նա լռել է չլուծված հարցերի մասին, ինչպիսիք են Իրանի հարստացված ուրանի կարգավիճակը և Հորմուզի նեղուցով մուտքը, նավթի համաշխարհային մատակարարման ալիքը:

Նա ենթադրել է, որ պատերազմը կարող է սրվել, եթե Իրանի առաջնորդները բանակցությունների ընթացքում չհամաձայնեն ԱՄՆ-ի պայմաններին: Դա, ըստ Թրամփի, կարող է հանգեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուն:

Leave a Comment