Նա հիմար մարդ էր. ԱՄՆ նախագահը հայտարարություն է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը մոտենում է ավարտական փուլին՝ նշելով, որ գործընթացը «գրեթե ավարտված է»։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հնարավոր է դեռ անհրաժեշտ լինի դիմակայել լրացուցիչ հարվածների։ 

Թրամփը նաև անդրադարձել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրին՝ նշելով, որ դրա ձախողման դեպքում պատասխանատվությունը կդնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վրա, իսկ հաջողության դեպքում արդյունքը կվերագրի իրեն։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, իր գնահատմամբ, չի հանդիսանում արդյունավետ ուժ և ԱՄՆ-ին անհրաժեշտ չէ դաշինքի միջամտությունը։

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ուկրաինայի պատերազմի մասին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը չպետք է ներգրավվեր այդ հակամարտությունում։ Նա քննադատել է նախորդ վարչակազմին՝ պնդելով, որ մեծածավալ ֆինանսական և ռազմական աջակցություն է տրամադրվել առանց համապատասխան արդյունքների։

«Մեզ պետք չէր ներխուժել Ուկրաինա։ Ուկրաինան մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու է ՝ օվկիանոսի այն կողմում։ Մենք ունեինք մի նախագահ, որը հիմար մարդ էր: Նա նրանց տվել է 350 միլիարդ դոլար։ Փոխարենը ոչինչ չստացավ: Նրանց այդքան գումար տվեց, այդքան զինամթերք ծախսեց»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը ներկայում մեծացնում է զինամթերքի արտադրությունը՝ հաշվի առնելով նախկինում կատարված մատակարարումների ծավալը Ուկրաինային։

Leave a Comment