Յոթ հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի ապրիլյան վարկանիշային աղյուսակների տարբեր անվանակարգերի լավագույն հարյուրյակում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Յոթ հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի ապրիլյան վարկանիշային աղյուսակների տարբեր անվանակարգերի լավագույն հարյուրյակում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Տղամարդկանց լավագույն 100-յակում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը (2647)՝ 69-րդ տեղ, Հայկ Մարտիրոսյանը (2633)՝ 92-րդ տեղ և Արամ Հակոբյանը (2631)՝ 96-րդ տեղ:
Մոլորակի հարյուր ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2399)՝ 45-րդ տեղ, Մարիամ Մկրտչյանը (2368)՝ 69-րդ տեղ և Լիլիթ Մկրտչյանը (2366)՝ 74-րդ տեղ:
Պատանիների լավագույն 100-յակում ընդգրկվել է Էմին Օհանյանը (2481)՝ 75-րդ տեղ: