Սոցցանցերից մինչև բանկային հաշիվներ․ ովքեր են կիբեռհանցագործների թիրախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոցցանցերից մինչև բանկային հաշիվներ․ ովքեր են կիբեռհանցագործների թիրախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին տարիներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը աճում է, քանի որ հանցագործները անցում են կատարում թվային միջավայր։ Առավել տարածված են ներդրումային խարդախություններն ու հեռախոսային խաբեությունները, որոնց միջոցով քաղաքացիներից գողանում են գումար կամ տվյալներ։ Մասնագետները զգուշացնում են՝ երբեք չտրամադրել բանկային տվյալներ և կասկածելի զանգերի դեպքում անմիջապես ընդհատել կապը։

Պատասխանատվությունը կախված է իրավիճակից՝ եթե խախտումը բանկի համակարգում է, պատասխանատու է բանկը, իսկ եթե քաղաքացին է տվյալներ տրամադրել, պատասխանատվությունն իր վրա է։ Չնայած կանխարգելիչ միջոցներին, կիբերհանցագործությունները շարունակում են աճել, և կարևոր է արագ դիմել իրավապահներին ու պահպանել անվտանգության հիմնական կանոնները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment