Սթարմերը և Մերցը քննարկել են Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը և Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։

«Վարչապետը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունը քննարկելու համար։ Առաջնորդները համաձայնել են գործընկերների կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու ջանքերի ակտիվացման կարևորության հարցում», – ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ։

Առաջնորդները քննարկել են նաև նեղուցի բացման նպատակով կոալիցիայի 35 երկրների արտաքին գործերի նախարարների նախատեսված առցանց հանդիպումը, որը նախատեսված է հինգշաբթի օրը։

Leave a Comment