
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դու մանր ոչնչություն ես, վախկոտ ճիճու. Աստված հեռու պահի մանր ու վախկոտ տեսակից: Միայն քո պես ստահակը կարող էր 12-րդ դասարանի աշակերտ, լույս տղա Դավիթ Մինասյանին կալանավորել 2 ամսով:
Քո ձեռքով զոհաբերված 5000-ից ավելի լույս տղաները և այս տղաները՝ Դավիթն ու Միքայելը, բազմաթիվ տղաներ ցույց են տալիս, թե որքան եղկելի դավաճան եք դուք և որքան հզոր ներուժ ունի մեր ազգը: Նայիր Դավիթի, Միքայելի գեներին, հզոր ծառարմատներին…
Մենք՝ մայրերս պետք է հետևություն անենք ու թույլ չտանք, պետք է պայքարենք…»։
Աղբյուրը` Սաթիկ Սեյրանյան