Դուք այնտեղ լրիվ խելքներդ կորցրե՞լ եք. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի գրառումն է վերահրապարակել՝ կից արձագանքով. «Ես չհասկացա՝ նա ուրախանո՞ւմ է, որ հիվանդ դպրոցականին հուզական պոռթկման համար բանտ են նստեցրել։

Դուք այնտեղ լրիվ խելքներդ կորցրե՞լ եք։

Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, որ ձեր բոլոր խոսքերն ու “ուրախ” գրառումները ձեզ են վերադարձվում ատելությամբ։

Լավ… ընտրությունը ձերն է։

Թեև դուք ձեր ընտրությունն արդեն շուտվանից արել եք»։

Leave a Comment