«Որոշում է կայացվել ընտրություններին ՀՀԿ-ի անմիջական չմասնակցության մասին»․ ՀՀԿ

«Որոշում է կայացվել ընտրություններին ՀՀԿ-ի անմիջական չմասնակցության մասին»․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտնել է․ «Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։
Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»։

Leave a Comment