Ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները. Փաշինյանը՝ Պուտինին

Ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները. Փաշինյանը՝ Պուտինին

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին. հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Ցանկալի կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեին ներքաղաքական գործընթացներին ընտրությունների ժամանակ։ Ոմանք, գիտեմ, ազատությունից զրկված են, թեպետ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, չենք խառնվում, բայց ցանկալի կլիներ, որ ներքաղաքական գործընթացների աշխատանքին մասնակցեին», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Սրան արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայկական բանտերում քաղբանտարկյալներ չկան։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»,- շեշտել է ՀՀ վարչապետը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment