Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի՝ Եվրոպայի ամենաուժեղ բանակը ստեղծելու ձգտումը, որի մասին հայտարարվել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներկայությամբ, ցույց է տալիս, որ Բեռլինում մոռացել են պատմության դասերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Գերմանիայի իշխանությունները մտադրվել են ստեղծել Եվրոպայում ամենաուժեղ բանակը՝ ակնհայտորեն մոռանալով թե՛ պատմության դասերը, թե՛ իրենց մերձավոր գործընկեր Զելենսկու հայտարարությունները. կարծես թե հենց նա ունի, ինչպես ինքն է ասում, Եվրոպայի ամենաուժեղ բանակը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment