Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է


Տնտեսություն


ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 1-ին, կազմել է 377.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.55 դրամ (աճել  է 5.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.66 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-434 դրամով, վաճառվում է 438.5–444 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.66 դրամով, վաճառվում է 4.73–4.86 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 377.5 դրամով:

Եվրոն գնվում է 432–433 դրամով, վաճառվում է 437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.62 դրամով, վաճառվում է 4.70 դրամով:


Leave a Comment