«Ի դեպ». 40․000-ից ավելի հանցագործություն՝ «սիրո և հանդուրժողականության» քարոզի ներքո

Ի դեպ, 2025 թվականին Հայաստանում կատարվել է 40․722 հանցագործություն։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր «Հայաստանում իսկապես սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում, բացառիկ մթնոլորտ»։

Այո, սպանում են, թալանում, դանակահարում են, իսկ ոստիկանները համերաշխ կերպով ձերբակալում են ընդդիմադիր պաշտոնյաների, հոգևորականների, պարզապես քաղաքացիների, արդեն՝ դպրոցականների, դատավորները համերաշխ կերպով նրանց տանում են կալանքների։

Դատախազը, արդարադատության և ՆԳ  նախարարներըը համերաշխորեն չեն նկատում ՔՊ-ականների հանցագործությունները, հակակոռուպցիոն կոմիտեն համերաշխորեն չի նկատում ՔՊ-ականների կոռուպցիան։

ՔՊ թիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համերաշխորեն հրաժարվում է մեր պատմական հիշողությունից, Արցախից, Արարատից, Ցեղասպանությունից։ Այս սա իրական համերաշխություն է, որի մասին կերազեին մեր թշնամիները, որոնց օգտին էլ հենց աշխատում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment