Եվրոպական գոտում ավարտվել են 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային վերջին հանդիպումները։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել Թուրքիայի և Շվեդիայի հավաքականները։
C ուղու եզրափակչում Թուրքիայի հավաքականը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում 1:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Կոսովոյի ընտրանու նկատմամբ և ապահովել իր մասնակցությունը ԱԱ-2026-ին։
B ուղու եզրափակչում Շվեդիայի ընտրանին Ստոկհոլմի «Սթրոուբերի Առենա» մարզադաշտում ընդունել էր Լեհաստանի թիմին և հաղթել 3:2 հաշվով։