Տեսանյութ. Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, նախընտրական սիմվոլիզմով մտավ իրենց եկեղեցի

Դավիթ և Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել , այլ պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել, աննկարագրելի քաղաքականացնել: Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, քաղաքական նախընտրական սիմվոլիզմով, ուժայիններով ու քաղաքական նոմենկլատուրայով մտավ իրենց եկեղեցի՝ առաջնային և դոմինատ դիրքը խորանի առջև գրավելու և դոմինանտությունը մյուս հավատավորների նկատմամբ ցույց տալու համար:

Դավիթ և Միքայել Մինասյանները իրենց եկեղեցում քաղաքական դերակատարների կողմից քաղաքական դոմինանտության հաստատման զոհ են, ինչին տվել են պատվախնդիր արձագանք: 18-ամյա երիտասարդի կալանավորման թեման ապաքաղաքական պահելը էթիկայի հարց չէ։ Դա սերնդի հարց է։ Սա քաղաքական վեճ չէ։ Սա սահման է՝ սերնդի և նրա վրա մտավոր դոմինանտություն հաստատողների միջև։

P.S.

Ես շնորհակալ եմ Դավիթ և Միքայել Մինասյանների մորը տղաների դաստիարակության համար: Եղբորը հարվածից պաշտպանել չկարողացող Միքայելի խաչակնքումը շատ բան է ասում էդ տղերքի որակների մասին:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

The post Տեսանյութ. Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, նախընտրական սիմվոլիզմով մտավ իրենց եկեղեցի appeared first on Ազգ.

Leave a Comment