Իրանի նախագահը դիմել է ԱՄՆ-ին՝ հրադադար հաստատելու խնդրանքով. Թրամփ • Tribune.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահը դիմել է Վաշինգտոնին հրադադար հաստատելու խնդրանքով։

«Իրանի նոր ռեժիմի նախագահը՝ իր նախորդներից շատ ավելի քիչ ռադիկալ և զգալիորեն ավելի ողջամիտ, հենց նոր դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հրադադար հաստատելու խնդրանքով։

Մենք կքննարկենք այս հարցը, երբ Օրմուզի նեղուցը բաց, ազատ և անվտանգ լինի նավարկության համար։ Մինչ այդ մենք շարունակելու ենք հարվածներ հասցնել Իրանին՝ փաստացիորեն քանդելով այն, կամ, ինչպես ասում են, «վերադարձնելով քարի դար»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։

Leave a Comment