Պուտինը՝ նավթի և գազի անվտանգ երթուղիների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել նավթի և գազի փոխադրման անվտանգ և հուսալի երթուղիներ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը կարող է աշխարհին առաջարկել նավթի և գազի փոխադրման անվտանգ և հուսալի երթուղիներ։ Նա այդ մասին ասել է Միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ՝ անդրադառնալով գլոբալ էներգետիկ շուկաներում ստեղծված իրավիճակին։

Պուտինի խոսքով՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճն անմիջական ազդեցություն է թողնում ինչպես էներգետիկ շուկաների, այնպես էլ Օրմուզի նեղուցով իրականացվող նավթի և գազի փոխադրումների վրա։

Նրա գնահատմամբ՝ այս պայմաններում Ռուսաստանը կարող է առաջարկել այլընտրանքային լոգիստիկ լուծումներ, որոնք կապահովեն մատակարարումների կայունությունն ու անվտանգությունը։

Leave a Comment